Рубрика: Նախագծեր, Աշնանային պարտեզ

Աշնանային պարտեզ ֊ նախագծեր

Յուրաքանչյուր ամսվա սկզբին տեղի է ունենում դաստիարակների հավաք -սեմինար,
որտեղ միասնական, ըստ ուսումնական օրացույցի, քննարկում ենք մեկ ամսվա աշխատանքային գործունեությունը, նախագծերը, 2-4 տարեկանների`խնամքի և զարգացման խմբերի հիգիենայի, սննդի, անվտանգության ճիշտ կազմակերպման նորմերը, ինչպես նաև նախադպրոցական հաստատությունների դաստիարակների վերապատրաստման ծրագիրը : Читать далее «Աշնանային պարտեզ ֊ նախագծեր»

Рубрика: Նախագծեր, Ծրագրեր

02.09֊06.09 աշխատանքային շաբաթվա նախագիծ

Ճաշացանկ

02.09֊06.09

8:45-9:30 -Առավոտյան ծես. Ընդունելություն. լողավազան-լողափի խնամք

9:30-10:00 -Մարզական «Բարև,ես …», ռոդարիական մարզական խաղեր: Читать далее «02.09֊06.09 աշխատանքային շաբաթվա նախագիծ»

Рубрика: Տեխնոլոգիա

Կավով խաղ- լաբիրինթ

Այսօր երեխաների հետ փորձեցինք կավով ստեղծլ ինքնաշեն խաղ-լաբիրինթ: Մեր հետաքրքիր գործունեության ընթացքում միաժամանակ կատարեցինք երեք գործողություն.

1.Կավով աշխատելը, որը զարգացնում է երեխայի մանր մոտորիկան

2.Շնչառական վարժություն Читать далее «Կավով խաղ- լաբիրինթ»

Рубрика: Դաստիարակի օրագիր

Սուրբ Աստվածածնի վերափոխումը.Խաղողօրհնեք

Տոնը Հայ Առաքելական Եկեղեցու հինգ տաղավար տոներից մեկն է, որը տոնվում է ամեն տարի օգոստոսի 15-ի ամենամոտ կիրակի օրը և սկսվել է հիշատակվել դեռ հինգերորդ դարից: Տոնակատարության պատմությունը քաղված է <Յայսմավունք > սրբերի վկայությունների գրքից.

«Մարիամ Աստվածածնի մահից մեկ ամիս առաջ, նրան է այցելում Գաբրիել հրեշտակը,որ սուրբ Կույսին նաև Հիսուսի ծննդյան ավետիսն էր տվել, ու երկրապագելով Տիրամորը, ասում է.«Ուրախ եղիր կանանց մեջ բերկրյալդ, որովհետև քեզ կանչում է մեր Արարիչը և քո Միածին Որդին», ու նրան է մեկնում Բրաբյոնե պսակը, ամբողջովին հյուսված դրախտի ծաղիկներից: Եվ ինչպես ավանդությունն է պտմում.«Մարիամը բերկրեց ու հրճվեց հոգով,քանի որ իր սիրելի Որդու մոտ պիտի վերադառնար»:

Ավետիսը լսելուն պես Տիրամայրը բարձրանում է ձիթյաց լեռը աղոթելու, հետո կանեչելով բոլոր հարազատներին հրաժեշտ է տալիս:

Երբ երեկոյան բոլոր կանթեղները վառվեցին,կույս Մարիամը սնկողին պառկեց,մոտալուտ մահվանը սպասելով: Այդ պահին Հովհաննես առաքյալը մի կիպարիսե տախտակ է վերցնում ու տալով Աստվածամորը, ասում է.«Մայր սիրելի,տու’ր մեզ քո դեմքի պատկերը որպես հիշատակ»: Տիրամայրը վերցնելով այն խաչակնքում է և իր դեմքին հպելով, արցունքով աղոթում է, միաժամանակ խնդրելով,որ այդ պատկերի միջոցով բժշկություններ լինեն բոլոր ցավերի դեմ: Նույն պահին աննյութական ու լուսեղեն մի կամար գոյացավ Սրբուհու վրա և մի ձայն լսվեց երկնքից.«Ուզածդ պիտի լինի մայր Իմ»:Դրանից հետո Տիրամայրը Հովհաննեսին է վերադաձնում կիպարիսե տախտակը, վրան անձեռագործ սուրբ Աստվածածնի պատկերը:

Դավիթաշենի Սրբոց Նահատակաց եկեղեցի:

 

 

 

Рубрика: Մուտքի ճամբար

Կոմիտաս

«Հայ ժողովուրդը կոմիտասյան երգին մեջ գտավ, ճանաչեց իր հոգին, իր հոգեկան ինքնությունը։ Կոմիտաս վարդապետը սկիզբ է, որ վախճան չունի։ Նա պիտի ապրի հայ ժողովրդով, հայ ժողովուրդը պիտի ապրի նրանով, ինչպես այսօր, այնպես էլ հավիտյան»,- ասել է Ամենայն Հայոց կաթողիկոս Վազգեն Առաջինը:

 

 

 

Рубрика: Ճամբարներ, Ճամփորդություններ

Արատեսի երկօրյա ճամբար

Մեր արդեն իսկ հաջողված ճամփորդության սկիզբը դրվեց Սուրբ երրորդություն եկեղեցու բակից։ Նշված ժամին բոլորս տեղում էինք։ Մեզ միացան ճամբարի ղեկավար՝ Տաթևիկ Բլեյանը, Մարիետ Սիմոնյանը,ընկեր Լիլիթը և Սամվելը,ով պատմաբան է , ինչն էլ խոստանում էր հետաքրքիր ճամփորդություն։Մինչ կշարժվեինք, եկեղեցու բակում հանդիպեցինք տիար Գևորգին և լուսանկարվեցինք։

image

Ճանապարհը երկար էր ու հետաքրքիր։Ահա մեր առաջին կանգառը։

Շարունակելով ճանապարհը հասանք այն կետին,որտեղից պետք է սկսեինք  քայլել դեպի Սմբատաբերդի բարձունքը։Այստեղ վերցրեցինք մի քանի շիշ սառը ջուր և շարժվեցինք առաջ։Մեզ ուղեկցում էին տիկին Մարիետը, ընկեր Սամվելը և Տարոնը,ով քաջ տեղյակ էր տեղանքին։Բավական երկար քայլելուց հետո մեզ դիմավորեց մի հաստաբուն ընկուզենի(ակամայից հիշեցի <Մենավոր ընկուզենի>ֆիլմը)։Ընկուզենու ստվերում նստեցինք, հանգստացանք, նաև լուսանկարվեցինք։

 

Ահա հեռվում երևում են բերդից պահպանված հատվածները։ Սմբատաբերդը ամենայն հավանականությամբ կառուցվել է 5-րդ դարում։ Այն եղել է Սունյաց իշխանների նստավայրը։ Բերդը դիմանալով հայերի և պարսիկների արյունալի պատերազմներին,բնության աղետներին,եկել հասել է միչև մեր օրերը։Այս պատմական տեղեկությունը մեզ ներկայացրեց ընկեր Սամվելը։

 

Բարձունքը գրավելուց հետո հաղթանակած վերարադառնում ենք։Գնում ենք դեպի Արատես ,ուր պետք է շարունակվի ծրագրի երկրորդ մասը։Արատեսը նախկինում եղել է թուրքական մի գյուղ,սակայն այսօր այն կրթահամալիրի մի մասն է կազմում։Հասնելով Արատես ,մեզ դիմավորեց ընկեր Հասմիկը,ծանոթացրեց տեղանքին,ցույց տվեց մեր հանգստի սենյակները։Հանգստանալու հետո նախապատրաստվեցինք ճաշին։

Ճաշից հետո ընկեր Տաթևի ղեկավարությամբ գնացինք դեպի Գողթան ջրվեժը։ Մի աննկարագրելի վայր, մի գողտրիք անկյուն, մի ջրի քչքչոց։Նույնիսկ անձրևը չխանգարեց մեզ վայելել այդ ձայնը։

 

Մինչ մենք վայելում էինք Արատեսի աստղազարդ երեկոն,Տարոնը պատրաստում էր ցախը։ Հավաքվեցինք ,ամեն մեկս հարմար տեղավորվեցինք և սկսեցինք մեր գրական քննարկումը տիկին Մարիետի հետ։Քննարկում էինք Վիլիամ Սարոյանի <Գաստոն>ստեղծագործությունը։Նշեմ,որ երեկոն անցավ շատ բուռն,շատ զվարճալի հուզնգաններով։Երեկոն եզրափակվեց ծննդյան տոնով։Նշում էինք Հասմիկի ծննունդը։

 

Մի խումբ գժուկներով ,որոշեցինք Արատեսի գիշերը շարունակել ննջասենյակում։Կազմակերպեցինք թեյախմություն,լի խենթություններով,որ չնկատեցինք ինչպես հասանք ժամը 3-ին։

Ըստ նախագծի առավոտյան պետք է արթնանայինք ժամը 8.30-ին,սակայն մենք՝ խենթերս քնած էինք մնացել։Աչքս բացելուն պես միացրեցի Կոմիտասի <Կաքավիկ> երգը ,որից հետո աղջիկները իսկույն արթնացան։Ինչպես Արմինեն ասեց,դա իր կյանքի լավագույն զարթուցիչն էր։

Արատեսյան ճամբարի երկրորդ օրը հագեցած էր շատ խիտ գրաֆիկով։Նախաճաշից հետո շարժվեցինք դեպի Արատեսի վանքը։Վանքը գտնվում է Եղեգիս գետի Արատես վտակի ափին։Այնուհետև իջանք դեպի ձոր, քչքչան Եղեգիս գետի մոտ։

 

Ետ վերադառնալուց հետո հարմար տեղավորվեցինք մեքենայի մեջ և ճանապարհվեցիք դեպի Եղեգիս գյուղ։ Գյուղի վերջում իր անվանը համապատասխան հպարտ կանգնաց էր Զորաց եկեղեցին։Այն կառուցվել է Օրբելյան իշխանների կողմից։Այստեղ ժամանակին մեր իշխանները,զինվորները պատերազմական արշավանքներին մասնակցելուց առաջ ստանում էին իրենց օրհնությունը։

IMG_8451

Մինչ ընկեր Սամվելը տեղեկություն էր տալիս եկեղեցու մասին,տիար Բլեյանը կապ է հաստատում ընկեր Տաթևիկի հետ,և խորհուրդ տալիս այցելել Կոթա եկեղեցին։ Եկեղեցին գտնվում է Ներքին Գետաշեն գյուղում։Կոթավանքը կառուցվել է 9-րդ դարում։Եկեղեցու տարածքում են գտնվում բազմաթիվ հուշարձաններ։

 

Շարժվելով Եղեգնաձորից- Մարտունի ճանապարհով մոտեցանք Սելիմի լեռանը։ Այստեղ է գտնվում Օրբելյանների իջևանատունը։ Այն ՀՀ ամենաբացառիկ կառույցներից է։ Քանի որ հայտնի Մետաքսի ճանապարհը սկսում էր Չինաստանից և ձգվում միչև Եվրոպա այն անցնում էր նաև Հայաստանով։Իջևանատունը միտում ուներ շահագրգռելու առևտրականներին,կապեր ստեղծելով նաև Հայաստանի հետ։

 

Եղանք նաև Հայրավանքում։ Վանքը կառուցվել է 4-րդ դարում։Վանքը էլ ավելի է գեղեցկացնում Սևանա լիճը:

 

Փորձեցի հնարավորինս ներկայացնել մեր երկօրյա ճամբարային կյանքի մասին։ Շնորհակալություն ճամբարի ղեկավար ՝Տաթև Բլեյանին, Մարիետ Սիմոնյանին,Լիլիթին,Սամվելին,Տարոնին և պարոն Սամվելին։

Рубрика: Ճամբարներ

Մանկավարժական ճամբարի վերջին օրը

Ամփոփելով մեր երեկվա և այսօրվա օրը ,ունեցանք հետաքրքիր հանդիպումներ։ Եղավ սեմինար-քննարկում տիկին Մարիետի հետ։Մեր քննարկումները տեղի ունեցան Արևմտյան դպրոցում՝ծառերի ստվերում։ Ճամբարականներիս քննարկում անցավ բուռն,այն աստիճան,որ մի պահ մոռացել էինք իրար լսել։67669043_364593334176221_6237422708666138624_n

Բուռն քննարկումներից հետո  սկսվեց մեր պայքարը լողավազանում ՝ ջրի մեջ։

67770532_798550880623260_4891697729845067776_n

Եվ ահա հետաքրքիր ճամբարական օրեր ունենալով, հասանք եղրափակչին։ Այսօր ոնեցանք ժողովրդական օպերայի ամփոփիչ ելույթ Մայր դպրոցում։ Ներկայացրեցինք մեր ազգային պարերգերը,որից հետո լուսանկարվեցինք։67487241_2536281513266115_4422518362878246912_n

Այսօր եղանք քանդակագործության սրահում։Այստեղ մեզ հնարավորություն տրվեց աշխատել նաև քարի հետ։Պետք է նշեմ ,որ  քարի հետ աշխատանքը ինձ շատ դուր եկավ։Այն աստիճան,որ չէի ուզում հեռանալ։

 

 

 

Ունեցանք հեծանավարության դաս`համատեղելով օգտակարը հաճելիի հետ։Ճիշտ է այն ինձ տրվեց դժվարությամբ,բայց իմ համառության շնորհիվ ես հասա այն արդյունքին,որին ուզում էի հասնել։

67757931_538595656679893_4492693575829553152_n-e1564764232945.jpg

Վերջում ունեցանք հանդիպում տիար Գևորգի հետ։Նրա հետ խոսեցինք երեխայի կրթության,ուսուցման,նրա ազատ դաստիարակման մասին։

67693618_442442159686333_7809619891371114496_n

Նաև ասեմ,որ մեր համար  կազմակերպվել է երկօրյա ճամբար Արատեսում։

 

 

Рубрика: Մուտքի ճամբար

«Երես առած երեխա»

Ըստ Սեմյոն Սոլովեյչիկի երեխային պետք է թողնել ազատ , որպեսզի ինքը կարողանա ճիշտ դևսորի իրեն շրջապատող միջավայրում: Հեղինակը նշում է,որ չկա երես առած երեխա, կա աշխույժ, ակտիվ , ազատ դադտիարակված երեխա: Նյութը կարդալով ուզում եմ համաձայնվել հեղինակի հետ,ելնելով իմ սեփական փորձից:Դաստիարակվել եմ ոչ ազատ միջավայրում, չունենալով ինքնուրույն քայլեր անելու հնարավոորություն: Եվ հիմա  լինելով երկու երեխաների մայր փորձում եմ նրանց դաստիարակել ազատ,տալ նրանց ինքնուրույն մտածելու,որոշելու հնարավորություն:Այդ իսկ պատճառով եմ ընտրել Սեբաստացի կրթահամալիրը իմ երեխաների համար ,որպես լավագույն միջոց ինքնադաստիրակվելու և կրթվելու: