Рубрика: Դաստիարակի օրագիր

Սուրբ Աստվածածնի վերափոխումը.Խաղողօրհնեք

Տոնը Հայ Առաքելական Եկեղեցու հինգ տաղավար տոներից մեկն է, որը տոնվում է ամեն տարի օգոստոսի 15-ի ամենամոտ կիրակի օրը և սկսվել է հիշատակվել դեռ հինգերորդ դարից: Տոնակատարության պատմությունը քաղված է <Յայսմավունք > սրբերի վկայությունների գրքից.

«Մարիամ Աստվածածնի մահից մեկ ամիս առաջ, նրան է այցելում Գաբրիել հրեշտակը,որ սուրբ Կույսին նաև Հիսուսի ծննդյան ավետիսն էր տվել, ու երկրապագելով Տիրամորը, ասում է.«Ուրախ եղիր կանանց մեջ բերկրյալդ, որովհետև քեզ կանչում է մեր Արարիչը և քո Միածին Որդին», ու նրան է մեկնում Բրաբյոնե պսակը, ամբողջովին հյուսված դրախտի ծաղիկներից: Եվ ինչպես ավանդությունն է պտմում.«Մարիամը բերկրեց ու հրճվեց հոգով,քանի որ իր սիրելի Որդու մոտ պիտի վերադառնար»:

Ավետիսը լսելուն պես Տիրամայրը բարձրանում է ձիթյաց լեռը աղոթելու, հետո կանեչելով բոլոր հարազատներին հրաժեշտ է տալիս:

Երբ երեկոյան բոլոր կանթեղները վառվեցին,կույս Մարիամը սնկողին պառկեց,մոտալուտ մահվանը սպասելով: Այդ պահին Հովհաննես առաքյալը մի կիպարիսե տախտակ է վերցնում ու տալով Աստվածամորը, ասում է.«Մայր սիրելի,տու’ր մեզ քո դեմքի պատկերը որպես հիշատակ»: Տիրամայրը վերցնելով այն խաչակնքում է և իր դեմքին հպելով, արցունքով աղոթում է, միաժամանակ խնդրելով,որ այդ պատկերի միջոցով բժշկություններ լինեն բոլոր ցավերի դեմ: Նույն պահին աննյութական ու լուսեղեն մի կամար գոյացավ Սրբուհու վրա և մի ձայն լսվեց երկնքից.«Ուզածդ պիտի լինի մայր Իմ»:Դրանից հետո Տիրամայրը Հովհաննեսին է վերադաձնում կիպարիսե տախտակը, վրան անձեռագործ սուրբ Աստվածածնի պատկերը:

Դավիթաշենի Սրբոց Նահատակաց եկեղեցի: