Рубрика: Դաստիարակի օրագիր

Խաղեր

imageԵրեխայի ամբողջ ազատ ժամանակը զբաղեցնելով և լրացնելով`խաղերն անմիջականորեն ազդում են նրա դաստիարակության վրա:Ցանկալի է,որ ծնողնրը ոչ միայն հետևեն երեխայի խաղին, ալև երբեմն իրենք էլ խաղան : Սակայն պետք է հետևել,որ չխախտվի ինքուրույն և ծնողների կազմակերպած խաղերի հավասարակշռությունը: Ինքնու-րույն խաղերը նպաստում են երեխայի ինքնավստահության և բնավորության անկախության ձևավորմանը:

Խաղը երեխայի համար աշխարհի ճանաչողության ամենաարդյունավետ միջոցներից է: Խաղը ոչ միայն մարմինը կոփելու, միտքը մարզելու և հաղորդակցման հմտությունների մշակման հնարավորույուն է, այլև զարգացնում է դիտողականությունը և նպաստում ուշադրությունը կենտրոնացնելում: Երեխան սովորում է գույները և հնչյունները, առարկաները ձևով, քաշով, շոշափելով զանազանել: Խաղի մեջ բացահայտվում են երեխայի հակումները և բնավորությունը: Խաղն օգնում է սթրեսային իրավիճակների լիցքաթափմանը, երբեմն մի խաղալիքն էլ է բավական երեխային կամակորություն անելու ցանկությունից շեղելու համար:

Խաղալիքի ընտրությունը

Այսօր շուկայում խաղալքի պակաս չկա, բայց պետո է ընտրել երեխայի հասակին և զարգացման մակարդակին համապատասխան: Ա-պահով խաղալիքներից լավագույնը բազմաֆունկցիոնալ խաղալիքներն են,քանի որ ամենից շատ և երկար ժամանակ են զբաղեցնում երեխայի ուշադրությունը: Խաղալիք հեռախոսը, օրինակ, կարող է նպաստել ոչ միայն երեխայի երևա_կայության զարգացմանը և «մեծ» լինելու ցանկության դրսևոր-մանը,ալև կարող է դառնալ պտտե-լու, աղմկելու, թակելու միջոց:Դրա հետ մեկտեղ , խաղալիքն ընկալելու համար բարդ չպետք է լինի, այլապես երեխան ավելիսիրով կխաղա խաղալիքի տուփով,ոչ թե խաղա-լիքով:

image

Պարզ է, որ  մի խաղալիք քիչ է երեխայի համար, հարկավոր է խաղերի ու խաղալիքների հավաքածու: Ի դեպ, հասարակ գնդակը, գունավոր մատիտները և պաստառի մի քանի կտորները երեխայի վրա ավելի խոր ու անջնջելի տպավորություն են թողնում ,քան թանկարժեք, ընտիր խաղալիքները:

Երեխան իրավամբ ողջ աշխարհ համարում է իր խաղահրապարակը կամ խաղալիքը, այդ թվում այն ամենը, ինչ գտնովում է տանը, և’ այն ամենը ինչ կա փողոցում: Փոքրիկը կարող է խաղալ ձեռքն ընկած ամեն ինչով, նույնիսկ ամենասովորական իրերն ու առարկաները կարող են նրան հիացնել:

(օգտվել եմ 1999թ.հրապ.գրքից)

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s