День: 1 октября 2019
Ջան,ջան աշուն է
Այսօր քոլեջիկների հերթական զբոսանքն էր մեր աշնանային պարտեզում:Զբոսանքի ընթացքում սաները զրուցեցին աշնան,տերևների մասին հաղթահարեցին մեր Քոլեջ-պարտեզի բարձունքը:Եվ ահա վերջում էլ ինչ աշուն առանց դեղձ ու խնձորի: Читать далее «Ջան,ջան աշուն է»
Բլբլոցից երգ, երգից վազք ու էլի բլբլոց
Շարունակելի…
Ծիտիկների ծլվլոց
Մարիա Մոնտեսորի՝ ինքնուրույնություն
<Ծառայություն չեմ ուզում,որովհետև անզոր չեմ>։
Կարծում եմ անզոր է այն մարդը,ով մանկուց ինքնուրույն չի եղել։Ում ամեն ինչ մատւցել են պատրաստի։Մարդ, որին զրկել են ինքնուրույն մտածելուց,իմքնուրույն խոսելուց,ով միշտ գտնվում է կախման մեջ։Շատ հաճախ կախման մեջ պահում են շատ սիրող ծնողները։Նրանք անում են ամեն ինչ,չգիտակցելով որ երեխային զրկում են ինքնուրույնություն ձեռք բերելու հնարավորությունից։ Այսօր մեր շրջապատում կա քաղքենի մի զանգված,ովքեր չնայած իրենց տարիքին դեռ կախման մեջ են իրենց (<ծառաներից>այս բառը չեմ սիրում),և այդ օրինակով դաստիարակում իրենց երեխաներին։Պետք է նշեմ,որ շփվել եմ այդ տեսակ կախման մեջ գտնվող երեխաների հետ։Երեխաներ որոնք ցավոք ինքնուրույնություն չունեն,չունեն այն խաղալու,աղմկելու,վազելու,ընկնելու հնարավորությունը ինչը ունի իսկական Սեբաստացին։Ինքնուրույն կազմակերպված խաղ։ Читать далее «Մարիա Մոնտեսորի՝ ինքնուրույնություն»