Рубрика: Դաստիարակի օրագիր

Ի՞նչպես է պատրաստվում ղափաման

34DCCEF2-80D8-470C-BF34-0BCA828ED8CC

1)Հարց.
Ողջո՛ւյն, տիկին Գայանե:Կասեք՝ ի՞նչ է ղափաման, և ինչպե՞ս են այն պատրաստում:
Պատասխան`
Ղափաման դդմով ճաշ է: Դդումը կտրում ենք, բացում ենք խցանի նման, գդալով հանում ենք սերմերը: Դդմի մեջ լցնում ենք բրինձ. այն եփում ենք՝ մի քիչ հում թողնելով, չրեր, չամիչ, մեղր, կարագ ենք լցնում: Դդումը խցանով փակում և դնում ենք ջեռոցի մեջ:
2)Ողջո՛ւյն, Արմինե՛: Կասե՞ս՝ ի՞նչ է ղափաման, և ինչպե՞ս են այն պատրաստում:
Պատասխան`
Սիրելի՛ Անի ջան, իմ կարծիքով ղափաման պատրաստում են բուն Բարեկենդանի ժամանակ: Ղափաման պատրաստում են բրնձից, չիր ու չամչից:
Ղափամայի մեջ լցնում են նախապես եփած, տապակած բրինձը, չիր ու չամիչ, այնուհետև լցնում են մեղրը:
Իմ կարծիքով բրինձը հարստության նշան է, իսկ մեղրը`քացրության:
-Իսկ դու ինքդ երբևիցե պատրաստե՞լ ես:
-Ինքս միայնակ չեմ պատրաստել, ինձ օգնել են: Գիտեմ, որ դդումը շատ օգտակար հատկություններ ունի: Դդմից պատրաստում են դիմակներ, օրգանիզմի և աղիների համար օգտակար է նաև կորիզը:
3)Ողջու’յն. Սվետլանա:
-Ի՞նչ գիտես ղափամայի մասին:
-Ողջու’յն: Լինելով կրթահամալիրի սան՝ ես դեռ վաղ տարիքից մասնակցում եմ ղափամայի ծեսին: Ղափաման պատրաստում են դդմից: Դդումը շատ օգտակար է, որից կարելի է պատրաստել տարբեր ճասատեսակներ: Այն նաև օգտագործում են բուսայուղերի պատրաստման համար, քացրավենիքի, այլ կերակուրների…, մուրաբա են պատրաստում դդմից և այլն:

Оставьте комментарий