Рубрика: Նախագծեր

Հեռավար-առցանց ուսուցում 27.04-01.05

′Նախագծի անվանումը`«Հեռավար ընտանեկան ուսուցում»:

Նախատեսված է 2-4 տարեկանների համար:

Մասնակիցներ`Քոլեջ- պարտեզի սաներ, ընտանիքի անդամներ:

Տևողությունը`

27.04-01.05

Նպատակները`
Իրականացնել հեռավար ուսուցում,ամրապնդել ընտանիք-պարտեզ կապը:

Խնդիրներ`
Իրականացնել շաբաթվա հեռավար-առցանց նախագիծը՝ ներգրավելով ծնողներին: Հեռավար ուսուցումը նաև թույլ է տալիս հետաքրքիր դարձնել սաների օրը:

Ընթացքը`մեկ շաբաթ

Արդյունքը`

Ընտանիքը անմիջական մասնակցություն է ունենում քոլեջիկների հետաքրքիր առօրյայում: Ստացված նյութերը տեղադրում ենք բլոգներում, հրապարակում ենք սոցցանցերում:

Նախատեսված աշխատանքները

  • Այլընտրանքային նկարչություն`
    Փափուկ ներկեր

Նման ներկը պատրաստվում է տանը արագ և պարզ: Մի ամանի մեջ մենք PVA սոսինձ ենք խառնում գուաշով և ավելացնում հայրիկի սափրվելու փրփուրը: Վերցնում ենք փոքրիկ ամաններ և պատրաստում (պարտադիր չէ, որ մեծ լինեն)՝ նայած, թե ինչ ենք նկարելու երեխաների հետ:Կամ նկարում ենք ձեռքերով և ոտքերով: Օրինակներ՝

Պատրաստման եղանակը

  • Տեխնոլոգիա`
    Պատրաստում ենք ինքնաշեն խաղալիքներ: Օրինակներ`

Պատրաստման եղանակը

  • «Ես կարողանում եմ»

-արթնանալ, ինքնուրույն հագնվել, լվացվել, հարդարել անկողինը,

-ինքնուրույն սպասքադրել, օգնել մայրիկին,

-խաղալուց հետո ինքնուրույն հավաքել խաղալիքները…

Ռոդարիական-մարզական հայրիկներ, մայրիկներ և պարտեզիկներ:
Օրինակ 1

Օրինակ 2

Օրինակ 3

Շաբաթվա երգը`

«Արև,արև ե′կ, ե′կ»

Շաբաթվա ոտանավորները՝ աղայանական

Սագիկ

Սագիկ-սագիկ, իմ սիրունիկ,
Ես քեզ կտամ քաղցր կուտիկ,
Որ դու ուտես, շուտ մեծանաս,
Ուրախ ապրես, զվարճանաս:

Երբ մեծանաս, մեծ սագ դառնաս,
Ես կխնդրեմ իմ մայրիկին,
Որ նա ժողվե քո փետուրներ
Եվ ինձ համար շինե բարձեր:

Կատու

Կատուն եկավ,
Փիսի՜կ, փիսի՜կ,
Հազար նազով,
Ինչպես հարսիկ,
Դունչը սրբեց
Թաթիկներով,
Մազը սանդրեց
Չանչիկներով.
— Կատու, կատու,
Ե՞ր ես տրտում.
Թե՞ մկներն են
Հիմա արթուն:
Կատուն ասեց.
_ Միաո՜, միաո՜.
Այսինքն թե՝
_ Այո՛, այո՛:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s