Рубрика: Հաշվետվություն

Ապրիլ ամսվա հաշվետվություն

Հեռավար-առցանց ուսուցումը կրթահամալիրում շարունակվում է:Ուսուցմանը զուգահեռ մենք փորձում ենք բացահայտել ինքներս մեզ՝ էլ ավելի հմտանալով ՏՏ ոլորտում:

Մարտի 30.03-3.04-ը գտնվելով արձակուրդի մեջ՝ մասնակցել եմ

Թերեզա Թումանյանի առաջարկած նախագծերին`
«Ընտանեկան տեխնոլոգիկան ստուգատես», «Զատկի տեխնոլոգիական ստուգատես» թեմաներով:

Մասնակցել եմ ֆեյսբուքյան ֆլեշմոբ նախագծին՝
«Մնա՛ տանը, կարդա՛ Դպիր»»։

Չմոռանալով ինքնակրթվելու մասին`հնարավորինս շատ կարդացել եմ առաջարկվող հոդվածները, դուրս եմ գրել ինձ հետագայում օգնող մտքերը:

06.04.-10.04-լուսաբանում և շաբաթվա ամփոփում

13.04-24.04 գտնվել եմ արձակուրդի մեջ:

Արձակուրդի մեջ գտնվելով՝ չենք մոռանում նաև ինքնակրթության մասին: Տանը գտնվելով՝ փորձում եմ զարգացնել ՏՏ հմտություններս: Այս հարցում մեզ օգնել է դաստիարակների լաբորատորիայի ղեկավար Նելի Արղությանը: Նրա հետ ունեցել ենք առցանց սեմինար-հանդիպում Teams հարթակում`բլոգավարություն:

Թերթեցի իմ սիրելի գրքերից մեկը՝ Դեյլ Քարնեգիի «Ինչպե՞ս ձեռք բերել բարեկամներ և ազդել մարդկանց վրա»: Այս ստեղծագործությունը իմ սեղանի գիրքն է։ Այնտեղ կան հետաքրքիր մտքեր, խորհուրդներ, որոնց կիրառումը կյանքում շատ օգտակար կլինի:

Մասնակցել եմ`Մանե Օհանջանյանի ֆոտոնախագծին:

Մասնակցել ենք կրթահամալիրում անցկացվող ամենամյա ծառատունկին:

27.04-01.05-լուսաբանում և շաբաթվա ամփոփում

Պետք է ասեմ, որ այս ընթացքում հնարավորություն ունեցա էլ ավելի շատ ժամանակ անցկացնել երեխաներիս հետ՝ ընթացքում ապրելով իմացումի հրճվանք: Հեռավար ընտանեկան դպրոցը տեղափոխվեց մեր ընտանիք: Ամեն օր մի հետաքրքիր ֆիլմ էր ստեղծվում երեխաներիս հետ: Ստեղծված ֆիլմերը ինձ շատ օգնեցին նաև սեբաստացի ծնողների հետ աշխատելու ընթացքում: Արդյունքում ինքս էլ չնկատեցի, որ ստեղծվեցին ուսումնական նյութեր: Այո‘, ճիշտ հասկացաք՝ ընտանեկան ուսուցման շրջանակներում ստեղծվեցին հետաքրքիր ընտանեկան ուսումնական ֆիլմեր երկու սեբաստացիների օգնությամբ: Լինել սեբաստացի նշանակում է լինել առաջին հերթին ինքնուրույն, նախաձեռնող, մարզական, հոգատար…:

Ստորև ներկայացնում եմ այս ընթացքում պատրաստած մեր ընտանեկան ֆիլմերը:

Ինքնաշեն խաղալիք

Փափուկ ներկի պատրաստում

Ինքնաշեն շրխկաններ
Մարզական ընտանիք
Մարզական ընտանիք

Մարզական ընտանիք
Սոխ ու սխտոր`Արմեն Ասոյան
Իմ առօրյան եւ երեխաներս
Մեր խենթ օրը
Գունավոր մազիկներԱյլընտրանքային թաղարներ
Չիք օր
Խնոցի-հարոցի
Ձու ներկոցի, ձվախաղեր
Զատկան ձվիկներ
Զատկական գաթա
Կանաչ օր
Հեռավար ուսուցման արդյունքները ևս մեկ անգամ փաստում են, որ սեբաստացին սեբաստացի է, թետանը, թեդրսում:

Սեբաստացիները տարբերվող են եւ տարածող:

Այս ամիս հեռավար ուսուցմանը մասնակցել է 10 ընտանիք, իսկ բլոգում հրապարակված է 31 նյութ:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s