- 8:45-17։00-Աշխատանքային
- 8:45-9:30 -Առավոտյան ծես. Ընդունելություն. լողափի խնամք։
- 9:30-10:00 —Մարզական«Բարև,ես …»,ռոդարիական մարզական խաղեր:
- 10:00-10:30—Նախաճաշ
- 12:30-13:00—Ճաշ
- 15:30-16:00- Հետճաշիկ:
- Ես կարողանում եմ… (Ես կարողանում եմ ինքնուրույն լվացվել,հագնվել,սպասքադրել և հավաքել-մաքրել): Օրվա հերթապահները նախապատրաստում են նախաճաշի, ճաշի և հետճաշիկի սեղանը:
- 13:00-15:00- Քուն (Աստղափայլ օրորներ):
- 15:00-17:00— Ազատ գործունեություն, տուն ճանապարհել:
Ճաշացանկ
Պատրաստվում ենք Վարդավառի ծիսականարարողակարգին
Երկուշաբթի-Պատրաստում ենք ծիսական քաղցրավենիք:
Խորոված խնձոր
10 մանր խնձոր
½ բ. շաքարավազ
½ բ. ընկույզ
դարչին, մեխակ
Խնձորի պոչերը հեռացնել և փոս ընկած տեղից դանակով անցք բացել, մեջը լցնել մեխակ, ընկույզի խոշոր, ծեծած միջուկ և շաքարավազ: Փոքր կաթսայի մեջ երկու ճաշի գդալ շաքարավազի վրա ավելացնել կես բաժակ ջուր և լցոնված խնձորները դնել մեջը: Կաթսայի կափարիչը ծածկել և եփել մարմանդ կրակի վրա, 15 րոպե: Այնուհետ սառեցնել, խնձորի վրա շաքարավազ ցանել և մատուցել իբրև քաղցրավենիք:
Երեքշաբթի-սովորում ենք պատրաստել-Խաչբուռ , որը կարելի է պատրաստել ինչպես ցորենի հասկերից, ( Դանիել Վարուժան, «Խաչբուռ » ), այնպես էլ՝ ծաղիկներից:
Չորեքշաբթի-Իրականացնում ենք Վարդավառի ծեսը:
Հինգշաբթի-Ջուր,ջրային ուրախ խաղեր
Ուրբաթ-Ներկված քարերի աշխարհում: