Рубрика: Ճամբարներ, Ճամփորդություններ

Արատեսի երկօրյա ճամբար

Մեր արդեն իսկ հաջողված ճամփորդության սկիզբը դրվեց Սուրբ երրորդություն եկեղեցու բակից։ Նշված ժամին բոլորս տեղում էինք։ Մեզ միացան ճամբարի ղեկավար՝ Տաթևիկ Բլեյանը, Մարիետ Սիմոնյանը,ընկեր Լիլիթը և Սամվելը,ով պատմաբան է , ինչն էլ խոստանում էր հետաքրքիր ճամփորդություն։Մինչ կշարժվեինք, եկեղեցու բակում հանդիպեցինք տիար Գևորգին և լուսանկարվեցինք։

image

Ճանապարհը երկար էր ու հետաքրքիր։Ահա մեր առաջին կանգառը։

Շարունակելով ճանապարհը հասանք այն կետին,որտեղից պետք է սկսեինք  քայլել դեպի Սմբատաբերդի բարձունքը։Այստեղ վերցրեցինք մի քանի շիշ սառը ջուր և շարժվեցինք առաջ։Մեզ ուղեկցում էին տիկին Մարիետը, ընկեր Սամվելը և Տարոնը,ով քաջ տեղյակ էր տեղանքին։Բավական երկար քայլելուց հետո մեզ դիմավորեց մի հաստաբուն ընկուզենի(ակամայից հիշեցի <Մենավոր ընկուզենի>ֆիլմը)։Ընկուզենու ստվերում նստեցինք, հանգստացանք, նաև լուսանկարվեցինք։

 

Ահա հեռվում երևում են բերդից պահպանված հատվածները։ Սմբատաբերդը ամենայն հավանականությամբ կառուցվել է 5-րդ դարում։ Այն եղել է Սունյաց իշխանների նստավայրը։ Բերդը դիմանալով հայերի և պարսիկների արյունալի պատերազմներին,բնության աղետներին,եկել հասել է միչև մեր օրերը։Այս պատմական տեղեկությունը մեզ ներկայացրեց ընկեր Սամվելը։

 

Բարձունքը գրավելուց հետո հաղթանակած վերարադառնում ենք։Գնում ենք դեպի Արատես ,ուր պետք է շարունակվի ծրագրի երկրորդ մասը։Արատեսը նախկինում եղել է թուրքական մի գյուղ,սակայն այսօր այն կրթահամալիրի մի մասն է կազմում։Հասնելով Արատես ,մեզ դիմավորեց ընկեր Հասմիկը,ծանոթացրեց տեղանքին,ցույց տվեց մեր հանգստի սենյակները։Հանգստանալու հետո նախապատրաստվեցինք ճաշին։

Ճաշից հետո ընկեր Տաթևի ղեկավարությամբ գնացինք դեպի Գողթան ջրվեժը։ Մի աննկարագրելի վայր, մի գողտրիք անկյուն, մի ջրի քչքչոց։Նույնիսկ անձրևը չխանգարեց մեզ վայելել այդ ձայնը։

 

Մինչ մենք վայելում էինք Արատեսի աստղազարդ երեկոն,Տարոնը պատրաստում էր ցախը։ Հավաքվեցինք ,ամեն մեկս հարմար տեղավորվեցինք և սկսեցինք մեր գրական քննարկումը տիկին Մարիետի հետ։Քննարկում էինք Վիլիամ Սարոյանի <Գաստոն>ստեղծագործությունը։Նշեմ,որ երեկոն անցավ շատ բուռն,շատ զվարճալի հուզնգաններով։Երեկոն եզրափակվեց ծննդյան տոնով։Նշում էինք Հասմիկի ծննունդը։

 

Մի խումբ գժուկներով ,որոշեցինք Արատեսի գիշերը շարունակել ննջասենյակում։Կազմակերպեցինք թեյախմություն,լի խենթություններով,որ չնկատեցինք ինչպես հասանք ժամը 3-ին։

Ըստ նախագծի առավոտյան պետք է արթնանայինք ժամը 8.30-ին,սակայն մենք՝ խենթերս քնած էինք մնացել։Աչքս բացելուն պես միացրեցի Կոմիտասի <Կաքավիկ> երգը ,որից հետո աղջիկները իսկույն արթնացան։Ինչպես Արմինեն ասեց,դա իր կյանքի լավագույն զարթուցիչն էր։

Արատեսյան ճամբարի երկրորդ օրը հագեցած էր շատ խիտ գրաֆիկով։Նախաճաշից հետո շարժվեցինք դեպի Արատեսի վանքը։Վանքը գտնվում է Եղեգիս գետի Արատես վտակի ափին։Այնուհետև իջանք դեպի ձոր, քչքչան Եղեգիս գետի մոտ։

 

Ետ վերադառնալուց հետո հարմար տեղավորվեցինք մեքենայի մեջ և ճանապարհվեցիք դեպի Եղեգիս գյուղ։ Գյուղի վերջում իր անվանը համապատասխան հպարտ կանգնաց էր Զորաց եկեղեցին։Այն կառուցվել է Օրբելյան իշխանների կողմից։Այստեղ ժամանակին մեր իշխանները,զինվորները պատերազմական արշավանքներին մասնակցելուց առաջ ստանում էին իրենց օրհնությունը։

IMG_8451

Մինչ ընկեր Սամվելը տեղեկություն էր տալիս եկեղեցու մասին,տիար Բլեյանը կապ է հաստատում ընկեր Տաթևիկի հետ,և խորհուրդ տալիս այցելել Կոթա եկեղեցին։ Եկեղեցին գտնվում է Ներքին Գետաշեն գյուղում։Կոթավանքը կառուցվել է 9-րդ դարում։Եկեղեցու տարածքում են գտնվում բազմաթիվ հուշարձաններ։

 

Շարժվելով Եղեգնաձորից- Մարտունի ճանապարհով մոտեցանք Սելիմի լեռանը։ Այստեղ է գտնվում Օրբելյանների իջևանատունը։ Այն ՀՀ ամենաբացառիկ կառույցներից է։ Քանի որ հայտնի Մետաքսի ճանապարհը սկսում էր Չինաստանից և ձգվում միչև Եվրոպա այն անցնում էր նաև Հայաստանով։Իջևանատունը միտում ուներ շահագրգռելու առևտրականներին,կապեր ստեղծելով նաև Հայաստանի հետ։

 

Եղանք նաև Հայրավանքում։ Վանքը կառուցվել է 4-րդ դարում։Վանքը էլ ավելի է գեղեցկացնում Սևանա լիճը:

 

Փորձեցի հնարավորինս ներկայացնել մեր երկօրյա ճամբարային կյանքի մասին։ Շնորհակալություն ճամբարի ղեկավար ՝Տաթև Բլեյանին, Մարիետ Սիմոնյանին,Լիլիթին,Սամվելին,Տարոնին և պարոն Սամվելին։