Рубрика: Մուտքի ճամբար, Վերապատրաստումներ

Կամավոր աշխատանք Արևելյան դպրոց-պարտեզում.

Ողջույն: Ուրախ եմ նշել , որ օրս անցավ շատ հետաքրքիր: Առավոտը սկսեցինք բարևով և արևով: Այսօր երեխաների հետ ջրում լողացինք և երգեցինք: Որպեսզի երեխաների օրը էլ ավելի հետաքրքիր անցներ ես մշակել էի մի նախագիծ,որը  կարծու մ եմ հաջողվել է:                                             Նախագիծս իրականացնելու  համար անհրաժեշտ էր սոսինձ(пвк), ստվարաթուղթ, աղ, վրձիններ և գունավոր ներկեր: Վարդավառի ծեսին ընդառաջ երեխաները իրենց երևակայության սահմաններում                                                        փորձեցին ստանալ ջրային ալիքներ և  գունավորեցին այն:Ասեմ որ անցավ շատ լավ:

 

Рубрика: Մուտքի ճամբար, Վերապատրաստումներ

Կամավոր աշխատանք Արևելյան դպրոցում

IMG_8138Այսօր օրս սկսվեց Արևելյան դպրոցից, որին քիչ, թե շատ արդեն ծանոթ եմ: Ծանոթացա ընկեր Հասմիկի հետ:Նա երեխաների հետ լողացավ լողավազանում միաժամանակ երգելով մեր Կոմիտասյան երգերը: Մի խումբ տղաներ տեսնելով, որ ես դեռ լավ չեմ տիրապետում երգի բառերին,որոշեցին ինձ օգնել:Նրանք դարձան իմ կրտսեր ուսուցիչները,որի համար շնորհակալ եմ:

Рубрика: Մուտքի ճամբար, Վերապատրաստումներ

Կամավոր աշխատանք Քոլեջ-պարտեզում.օր երկրորդ

Այսօր օրս  սկսվեց  բարի լույսով, ժպիտներով և  գրկախառնությամբ: Ընկեր Աննայի հետ միասին որոշեցինք երեխաների նախաճաշը կազմակերպել դրսում: Նախաճաշից հետո ընկեր Աննան իմ և երեխաների համար անակնկալ հանդիպում էր կազմակերպել տիկին Շողիկի հետ՝ լաբարատորիայում:

 IMG_8083

Այստեղ երեխաները ծանոթացան ծովախոզուկների հետ, տեսան նրանց ձագուկներին և կերակրեցին: Այնուհետև տիկին Շողիկը երեխաներին և ինչու չէ նաև մեզ բացատրեց, թե ինչպես կարելի է ցեմենտից ստանալ ծաղկաման: Ասեմ որ շատ հետաքրքիր էր, և  ես առօրյայում հաստատ դա կկիրառեմ: Լաբարատորիայից հետո որոշեցինք գնալ զբոսնելու: Վարդավառի տոնին ընդառաջ երեխաները գտան զովանալու աղբյուրը,  զուգահեռ կատարեցին նաև ցեխաթերապիա, որին մասնակցեցի նաև ես:

 

 

 

Երեխաները այնքան խելացի էին, այնքան կազմակերպված, որ հենց դրսում իրենք իրենց կազմակերպեցին խաղ-մրցույթ, հաշվեցին գունավոր թելերը և այդ միջոցով կրկնեցին արդեն իսկ ձեռք բերած գիտելիքները:

 

 

Դե իսկ վերջում չեմ կարող չնշել իրենց սիրելի լողի մասին, որը էլ ավելի է կոփում մեր հրաշք փոքրիկներին:

Շնորհակալ եմ Ձեզ՝ ընկեր Տաթևիկ՝ Ձեր ընձեռած հնարավորության համար:

Մի փոքրիկ տեսանյութ լաբարատորիայից`

Рубрика: Մուտքի ճամբար, Վերապատրաստումներ

Կամավոր աշխատանք Քոլեջ-պարտեզում.Օր առաջին

Այսօր օրս կրթահամալիրում սկսվեց Քոլեջ-պարտեզում, ընկեր Աննայի խմբում:Միասին դուրս եկանք առավոտյան նախավարժանքի,կատարեցինք գնդակով վարժություններ ,խաղեր խաղացինք ու երգեցինք:Այնուհետև գնացինք համեղ,վիտամիններով հարուստ նախաճաշի:Ահա եկավ երեխաների ամենասպասված լողի ժամը, որի ժամանակ երեխաները շատ ակտիվ էին:Ասեմ որ երեխաները  անմիջապես ինձ ընդգրկեցին իրենց միջավայր: Այստեղի ընկերական մթնոլորտը ինձ շատ դուր եկավ:Օրս անցավ շատ հավես, հետաքրքիր:

 

 

 

Рубрика: Մուտքի ճամբար, Վերապատրաստումներ

Դասընթացներ

Մեր վերապատրաստման դասընթացները անցնում են շատ հետաքրքիր,հագեցած ինֆորմացիայով։ Դասվարը փորձում է հնարավորինս մատչելի բացատրել մեզ ծրագիրը։Այսօր քննարկեցինք նախորդ օրվա առաջադրանքները և ստացանք նոր,հետաքրքիր աշխատանք տանը կատարելու համար։ Հուսով եմ կստացվի։