
Ձեզ եմ ներկայացնում փոքրիկ տեղեկություն Եղեգիս գյուղի մասին։ Գյուղը գտնվում է Վայոց ձորի մարզում,Եղեգիս գետի միջին հոսանքի աջափնյակում։ Գյուղը ծովի մակարդակից բարձր է 1580մ-ով։ Գյուղի բնակչությունը ըստ 2008թ․ մարդահամարի կազմում է 513 մարդ։ Հուսով եմ,որ այս թիվը այս տաս տարվա ընթացքում չի փոխվել։ Համայնքի վարչական տարածքը կազմում է 1372 հեկտար, որից 157 քաղաքացիների սեփական հողերն են։ Եղեգիս գյուղում կլիման մերձարևադարձային է,ձմեռը՝ցուրտ, ամառը՝ շոգ։

Եղեգիս գյուղը եղել է միջնադարյան Հայաստանի ամենահարուստ համայնքներից մեկը։ 13-14 դարերում այն եղել է Օրբելյան իշխանական տոհմի նստավայրը։ Գյուղի Սուրբ Աստվածածին մատուռը կառուցվել է 1703թ․ ավելի հին եկեղեցու ավերակների վրա։Սուրբ Կարապետ, Զորաց եկեղեցիները եղել են 13-րդ դարի կառույցներ։ Ասում են,որ Զորաց եկեղեցում է կատարվել ռազմի դաշտ մեկնող զորքի երդումն ու օրհնությունը։Զավթողական արշավանքների, երկրաշարժի հետևանքով քաղաքը ավերվել է։ Ավելի ուշ գյուղում բնակություն են հաստատել թուրքալեզու բնակիչներ և այն անվանել՝<Ալայազ>։Սակայն 1988թ․ Սումգայիթյան դեպքերից հետո գյուղը կրկին վերաբնակեցվում է հայ ընտանիքներով։
Եղեգիսի հյուսիսային մասում գտնվում են Եղեգիս բերդի ավերակները, արևելյան մասում՝ Սբ․ Աստվածածին, հարավային մասում՝ Սբ․ Նշան եկեղեցին։

Գյուղում բնակչությունը զբաղվում է ծխախոտագործությամբ, անասնապահությամբ և դաշտավարությամբ։ Գյուղում գործում է քարի մշակման արտադրամաս։Եղեգիսն ունի դպրոց,բուժկետ, գրադարան, մանկապարտեզ։

Նյութը պատրաստելիս օգտվել եմ վիքիպեդիայից։














