Այսօր օրս կրթահամալիրում սկսվեց Քոլեջ-պարտեզում, ընկեր Աննայի խմբում:Միասին դուրս եկանք առավոտյան նախավարժանքի,կատարեցինք գնդակով վարժություններ ,խաղեր խաղացինք ու երգեցինք:Այնուհետև գնացինք համեղ,վիտամիններով հարուստ նախաճաշի:Ահա եկավ երեխաների ամենասպասված լողի ժամը, որի ժամանակ երեխաները շատ ակտիվ էին:Ասեմ որ երեխաները անմիջապես ինձ ընդգրկեցին իրենց միջավայր: Այստեղի ընկերական մթնոլորտը ինձ շատ դուր եկավ:Օրս անցավ շատ հավես, հետաքրքիր: