Այսօր օրս սկսվեց բարի լույսով, ժպիտներով և գրկախառնությամբ: Ընկեր Աննայի հետ միասին որոշեցինք երեխաների նախաճաշը կազմակերպել դրսում: Նախաճաշից հետո ընկեր Աննան իմ և երեխաների համար անակնկալ հանդիպում էր կազմակերպել տիկին Շողիկի հետ՝ լաբարատորիայում:

Այստեղ երեխաները ծանոթացան ծովախոզուկների հետ, տեսան նրանց ձագուկներին և կերակրեցին: Այնուհետև տիկին Շողիկը երեխաներին և ինչու չէ նաև մեզ բացատրեց, թե ինչպես կարելի է ցեմենտից ստանալ ծաղկաման: Ասեմ որ շատ հետաքրքիր էր, և ես առօրյայում հաստատ դա կկիրառեմ: Լաբարատորիայից հետո որոշեցինք գնալ զբոսնելու: Վարդավառի տոնին ընդառաջ երեխաները գտան զովանալու աղբյուրը, զուգահեռ կատարեցին նաև ցեխաթերապիա, որին մասնակցեցի նաև ես:
Երեխաները այնքան խելացի էին, այնքան կազմակերպված, որ հենց դրսում իրենք իրենց կազմակերպեցին խաղ-մրցույթ, հաշվեցին գունավոր թելերը և այդ միջոցով կրկնեցին արդեն իսկ ձեռք բերած գիտելիքները:
Դե իսկ վերջում չեմ կարող չնշել իրենց սիրելի լողի մասին, որը էլ ավելի է կոփում մեր հրաշք փոքրիկներին:
Շնորհակալ եմ Ձեզ՝ ընկեր Տաթևիկ՝ Ձեր ընձեռած հնարավորության համար:
Մի փոքրիկ տեսանյութ լաբարատորիայից`