Այսօր Հայ Առաքելական եկեղեցու տոներից մեկն է`պայծառակերպության օրը: Այն մեկնաբանվում է Քրիստոսի պայծառակերպություն`որպես մաքրագործված-աստվածացած մարդու խորհրդանիշ: Վարդավառի տոնը գալիս է դեռ հեթանոսական ժամանակներից: Տոնը կապվում էր հայկական դիցարանի ջրի, սիրո, պտղաբերության ու գեղեցկության ատվածուհի Աստղիկի հետ:Տոնի ժամանակ Աստղիկին վարդեր էին նվիրում, աղավնիներ էին բաց թողնում և միմյանց ջուր էին ցողում: Ասեմ որ այդ սովորությունը պահպանվել է նաև մեր օրերում:
День: 28 июля 2019
Հուշ երեկո
Երեկ կրթահամալիրում տեղի ունեցավ հոբելյանական միջոցառում նվիրված Սերյան Ավագյանին: Նշեմ որ նա եղել է «Օշական տրիո» խմբի մենակատարը: Համերգին մասնկցում էի նաև ես, որպես ունկնդիր:Համերգից ստացա մեծ բավականություն: Ես կրթահամալիրը բացահայտեցի յուրովի: Նրա մոտեցումը ընկերոջը , գործընկերոջը: Երգչին հիշելու, ապրեցնելու դասավանդողների, սովորողների մեջ: Այդ ամենը տեղի ունեցավ երգչախմբի և մեր չդադարող ծափերի ներքո: Երեկ կողքից հետևելով այդ ամենին հասկացա, որ ընկերությունը պետք է երեխայի մեջ սերմանել հենց փոքրուց և դա արդեն տեսանելի կլինի հասուն տարիքում: