«Լավ տեղավորվել եք այստեղ»,- հևոցով ասաց պարոն Վուդիֆիլդը և կանաչ կաշվե բազկաթոռից այնպես նայեց, կարծես օրորոցից դուրս նայող երեխա լիներ: Վերջացրել էր խոսքը, արդեն գնալու ժամանակն էր, բայց չէր ուզում գնալ: Թոշակի անցնելուց… կաթվածից հետո կինն ու աղջիկները ամեն օր, բացի երեքշաբթի օրերից, տանը փակված էին պահում: Երեքշաբթի օրերին նրան հագցնում էին, սափրում և ուղարկում Սիթի, թեև ո՛չ կինը, ո՛չ աղջիկները պատկերացում չունեին, թե ինչ է անում ողջ օրը: Դե երևի ընկերներին է զզվեցնում: Մարդիկ վերջին հաճույքներից այնպես են կառչում, ինչպես ծառը՝ թափվող վերջին տերևներից: Ահա թե ինչու ծեր Վուդիֆիլդը նստած սիգար էր ծխում ու մի փոքր նախանձով նայում իր տնօրենին, ով ճոճվում էր աթոռին թիկնած, ու չնայած տարիքային հինգ տարվա տարբերությանը՝ թմբլիկ, կարմրաթուշ և դեռ կյանքով լի էր, ու դեռ շարունակում էր ղեկավարել գրասենյակը: Միայն նրան նայելը հաճելի էր: Читать далее «Ճանճը։ Քեթրին Մենսֆիլդ»
День: 29 июля 2019
Մանկավարժական ճամբար
Այսօր մեր ուսումնական ճամբարի առաջին օրն էր։ Առավոտյան միմյանց ողջունելուց հետո ծանոթացանք երգի և պարի դասվար ընկեր Մարինեի հետ։ Ասեմ, որ ինձ շատ հետաքրքիր էր առնչվել մեր ազգային պարի, երգի հետ։ Ընկեր Մարինեի ուսուցմամբ երգեցինք, պարեցինք, նաև խաղացինք մեր պապերից եկած խաղը՝ <ժնջիլ, ժնջիլ>-ը։
Այնուհետև ճամբարի ղեկավար Տաթևիկ Բլեյանը մեզ ուղեկցեց մի սենյակ, որտեղ ծանոթացանք Մարիետ Սիմոնյանի հետ, ով լեզվագործունեության, մանկական ստեղծագործունեության ղեկավարն է։ Հանդիպման ընթացքում տիկին Մարիետին ներկայացրեցինք մեր նախասիրություններն ու հետաքրքրությունները։ Ի դեպ շատ հետաքրքիր էր լսել մի կնոջ, ով ունի տասնյակ տարիների փորձ։ Կարծում եմ մենք դեռ շատ բան ունենք վերցնելու,քաղելու նրանից։ Խոսեցինք Ռոդարիական մոտեցման մասին, այն մասին, թե ինչպես պետք է երեխայի մոտ զարգացնել երևակայությունը։ Նշեմ նաև, որ հանդիպման ընթացքում մեզ միացավ տիար Բլեյանը։ Տիարը տվեց մեզ օգտակար խորհուրդներ հետագա մեր գործունեության մեջ կիրառելու և կրթահամալիրում աշխատելու համար։ Հանդիպումը այնքան հետքրքիր էր, որ չնկատեցինք, թե ինչպես այն հասավ վերջնակետին։
Լեզվի և գրականության հետաքրքիր միջավայրից անմիջապես տեղափոխվեցինք մի այլ, հրաշալի թթվածնով հարուստ մի կանաչ աշխարհ, որի ղեկավարն է տիկին Շողիկը։ Նշեմ, որ այստեղ այցելում եմ երկրորդ անգամ։ Կանաչ աշխարհում տիկին Շողիկը մեզ տվեց հետաքրքիր խորհուրդներ, ծանոթացրեց բույսերին ճիշտ խնամելու, նրանց հետ ճիշտ վարվելու կանոններին։ Այս գողտրիք անկյունը ամբողջանում է թութակների ձայներով, ծովախոզուկներով և ձկների խորհրդավոր լռությամբ։ Կանաչ աշխարհում դասը եզրափակվեց նորից հանդիպման ակնկալիքով։
Մենք՝ ճամբարականներս դեռևս վառ տպավորություններով հագեցած ունեցանք անակնկալ ընդմիջում, որն ուղեկցվեց հյուրասիրությամբ։

Ընդմիջումից հետո ճամբարի ղեկավար Տաթևիկ Բլեյանը մեզ՝ ճամբարականներիս համար կազմակերպեց էքսկուրսիա Քոլեջից դեպի Մայր դպրոց։

Օրը եզրափակեցինք Մայր դպրոցոմ։Այստեղ ծանոթացանք մեր մարմնամարզության դասվար ընկեր Նաիրայի հետ։ Ծանոթանալուց հետո անցանք մարմնամարզական վարժություններին ըստ դասակարգման՝ պարանոցից միչև ստորին վեջույթներ։
