
Այսօր մեր օրը սկսվեց ագարակից։ Այնտեղ ծանոթացանք տսրածքին, սպասվող աշխատանքին,շփվեցինք նաև կենդանիների հետ։ Ծանոթանալուց հետո բաժանվեցինք խմբերի ևկատարեցինք աշխատանքի բաժանում։ Այնպես ստացվեց,որ մեր խմբին բաժին հասավ այն մասը որտեղ գտնվում էին մեր լավ բարեկամները՝ շները։Սկզբում նրանք ագրեսիվ էին ,քանի որ ոտք էինք դրել այնտեղ որտեղ նրանք հսկում են։ Բայց տեսնելով, որ կատարում ենք հանրօգուտ աշխատանք լռեցին և ընդունեցին մեզ։ Աշխատանքը ավարտելուց հետո ունեցանք ձիավարության փոքրիկ դասընթաց։Հիմա եմ հասկանում , թե ինչու է տղաս ադքան սիրում ագարակը։
Այնքան ուրախ և հետաքրքիր են անցնում մեր դասապարապմունքները, որ չենք էլ նկատում թե ոնցենք մի հեքիաթից անցում կատարում մեկ ուրիշ հեքիաթի մեջ։

Ահա մեր պարասեր, պարաշատ սոխակները։ Ուրախեմ, որ ընկեր Մարինեի օգնությամբ կապ եմ հաստատում մեր ազգային երգի,պարի հետ։Եվ ահա այդ շղթայի միջով հասանք շաղմատին։

Ընկեր Առնոլդը,ով շախմատի դասընթացավարն էր ,այնքան հետաքրքիր և մատչելի էր բացատրում, որ թվում էր թե ամբողջ կյանքում շախմատ ես խաղացել։

Այնուհետև շախմատային մեկ քայլով հասանք տիար Գևորգի մոտ։ Ասեմ որ հանդիպումը անցավ շատ հետաքրքիր։Տիարը ստիպեց հիշել այն ինչը վաղուց մոռացվել էր շատերիս կողմից։ Հիշել մեր դպրոցական տարիները,մեր խենթ ու խելառ պատանեկությունը։

Եվ վերջում ճամբարի ղեկավար Տաթևիկ Բլեյանի հետ քննարկեցինք< դեպի Արատես> նախագծի հետ կապված կազմակերպչական հարցերը։



