Рубрика: Մուտքի ճամբար

Եղեգիս

67526162_872942899743305_1016865410345074688_n
գյուղ Եղեգիս

Ձեզ եմ ներկայացնում փոքրիկ տեղեկություն Եղեգիս գյուղի մասին։ Գյուղը գտնվում է Վայոց ձորի մարզում,Եղեգիս գետի միջին հոսանքի աջափնյակում։ Գյուղը ծովի մակարդակից բարձր է 1580մ-ով։ Գյուղի բնակչությունը ըստ 2008թ․ մարդահամարի կազմում է 513 մարդ։ Հուսով եմ,որ այս թիվը այս տաս տարվա ընթացքում չի փոխվել։ Համայնքի վարչական տարածքը կազմում է 1372 հեկտար, որից 157 քաղաքացիների սեփական հողերն են։ Եղեգիս գյուղում կլիման մերձարևադարձային է,ձմեռը՝ցուրտ, ամառը՝ շոգ։

 

67672548_376807482980988_2697575770712178688_n
Սբ․ Ստեփանոս տաճար

Եղեգիս գյուղը եղել է միջնադարյան Հայաստանի ամենահարուստ համայնքներից մեկը։ 13-14 դարերում այն եղել է Օրբելյան իշխանական տոհմի նստավայրը։ Գյուղի Սուրբ Աստվածածին մատուռը կառուցվել է 1703թ․ ավելի հին եկեղեցու ավերակների վրա։Սուրբ Կարապետ, Զորաց եկեղեցիները եղել են 13-րդ դարի կառույցներ։ Ասում են,որ Զորաց եկեղեցում է կատարվել ռազմի դաշտ մեկնող զորքի երդումն ու օրհնությունը։Զավթողական արշավանքների, երկրաշարժի հետևանքով քաղաքը ավերվել է։ Ավելի ուշ գյուղում բնակություն են հաստատել թուրքալեզու բնակիչներ և այն անվանել՝<Ալայազ>։Սակայն 1988թ․ Սումգայիթյան դեպքերից հետո գյուղը կրկին վերաբնակեցվում է հայ ընտանիքներով։

Եղեգիսի հյուսիսային մասում գտնվում են Եղեգիս բերդի ավերակները, արևելյան մասում՝ Սբ․ Աստվածածին, հարավային մասում՝ Սբ․ Նշան եկեղեցին։

67877064_519087845502103_2691648093073440768_n
Եղեգիսի հին գերեզմատուն

Գյուղում բնակչությունը զբաղվում է ծխախոտագործությամբ, անասնապահությամբ և դաշտավարությամբ։ Գյուղում գործում է քարի մշակման արտադրամաս։Եղեգիսն ունի դպրոց,բուժկետ, գրադարան, մանկապարտեզ։

67676858_886270805080914_5802077577933750272_n
Եղեգիս

Նյութը պատրաստելիս օգտվել եմ վիքիպեդիայից։

Рубрика: Ճամբարներ, Մուտքի ճամբար

Մանկավարժական ճամբար․օր երրորդ

 

67931797_366436834033204_447418163542360064_n

Արդեն իսկ ընկերացած ճամբարականներիս օրը սկսվեց արհեստանոցից։ Քանի որ մի փոքր շուտ էի հասել, որոշեցի շրջել և ծանոթանալ յուրօրինակ ստեղծագործություններին։ Այստեղ յուրաքանչյուր սրահ ունի իրեն բնորոշ անունը` պատկերասրահ, թատրոն և արտասահման։Պատկերասրահը լի էր հետաքրքիր նկարներով, քանդակներով և իհարկե գույներով։ Այստեղ այնպիսի միջավայր է,որ ոնց պտտվում ես մի օրիգինալ գործ ես նկստում։

 

 

Այստեղ մեզ հնարավորություն տրվեց նաև աշխատել կավով։ Մենք փորձեցինք կավից ստանալ այն շենքը կամ տնակը, որը կցանկանայինք տեսնել մեր կյանքում։

 

 

Արհեստանոցում աշխատելուց հետո անցանք մեր մարմնի կոփմանը։ Ընկեր Նաիրայի հետ միասին ունեցանք հետաքրքիր դաս-պարապմունք։ Փորձեցինք վերհիշել այն ինչ արդեն գիտեինք և վերցնել այն ինչ անհրաժեշտ էր։ Ունեցանք նաև խաղ-մրցույթ, որտեղ հաղթեց ընկերությունը։

 

 

Եվ այսպես ուրախ-ուրախ գնում ենք շախմատի դասին, որտեղ պետք է մտածել շախմատային ճիշտ քայլեր անելու մասին։Այստեղ արդեն սկսվում է մի լուրջ պայքար։ Պայքար սև և սպիտակ խաղաքարերի միջև։