Խաչբուռը կամ խաչփունջը, հյուսվել է ցորենի հասած արտից հնձած առաջին փնջից և նվիրաբերվել աստվածներին, որպես գոհաբանություն՝ բերքի համար: Խաչբուռը հյուսվել է խաչի տեսքով, կապելով երկինքն ու երկիրը:
Հայերի մեջ հրաշալի ավանդություն կար խաչբուռի հետ կապված: Հայ գյուղացին հավատում էր, որ ցորենի ու գարու արտերի մեջ ապրում էր Արտի Ոգին, ով հսկում էր արտն ու բարիքը:
Վարդեվառի ծեսին ընդառաջ պատրաստեցինք խաչբուռ: Բացօթյա մեր պարտեզի գործունեությանը միացել էին Էլինայի և Նարեի մայրիկները: Արուսյակ Մաթևոսյանը`Նարեիի մայրիկը, շատ հմտորեն բացատրեց պատրաստման եղանակը, ընթացքում խոսվեց նաև ավանդության մասին: