Բարև սիրելի այցելու: Ես Անին եմ՝ խենթ սեբաստացի: Կարճ ժամանակ է ինչ աշխատում եմ կրթահամալիրում, բայց ջերմ մթնոլորտի շնորհիվ արդեն ընտելացել եմ միջավայրին: Սովորել եմ Սիամանթոյի անվ. 162 դպրոցում, իսկ ավարտելուց հետո ուսումս շարունակել եմ ԵՊՀԲՔ-ում: Աշխատել եմ«Junior club» մանկական զարգացման կենտրոնում 6 տարի: Ազատ ժամանակ զբաղվում եմ ընթերցանությամբ, սիրում եմ կատարելագործվել և ձեռք բերել նոր հմտություններ: Իմ բլոգում կարող եք ծանոթանալ և հետևել մեր կենսուրախ առօրյային, խենթություններին, ծեսերին: