Рубрика: Դաստիարակի օրագիր

Սուրբ Ծննունդ

831FC591-7C21-4BB2-88BF-2311ED427734

Տոնի մեկնարկը տրվում է հունվարի 5–ի երեկոյան ճրագալույցի պատարագով։Հսկայական ընտանիքներում տոնական սեղան է բացվում` օրվա խորհրդին հատուկուտեստներով` ձուկ, չամիչով փլավ, գինի։

Քրիստոսի Ծնունդն ու Մկրտությունը Եկեղեցին տոնում է միասին` հունվարի 6-ին` «Հայտնություն» կամ «Աստվածահայտնություն» ընդհանուր անվամբ: Օրն անփոփոխ ուանխախտ նշվում է առաքելական ժամանակներից:

Նազարեթ անունով փոքրիկ քաղաքում՝ Իսրայելի հյուսիսում, ապրում Էր մի համեստաղջիկ՝ Մարիամ անունով: Նա սիրում Էր իր Տիրոջը և մաքուր սիրտ ուներ: Մի օր նրանհայտնվեց Աստծո կողմից ուղարկված Գաբրիել հրեշտակն ու ասաց. «Ուրախացիր։ Տերըքեզ հետ է: Օրհնյալ ես դու կանանց մեջ»: Մարիամը, տեսնելով նրան, շփոթվեց: ԲայցՀրեշտակը նրան ասաց. «Մի՛ վախեցիր, Մարիամ, որովհետև Աստծո շնորհն ստացար: Եվահա կհղիանաս և Որդի կծնես, և Նրա անունր Հիսուս կդնես: Նա մեծ կլինի և բարձրյալիՈրդի կկոչվի»:

Մարիամը այն ժամանակ ամուսնացած չէր, բայց նշանված էր բարեպաշտհավատացյալ՝ Հովսեփ անունով մի մարդու հետ: Նա հրեշտակին հարցրեց. «Սա ինչպե՞սկլինի, երբ ես այր չգիտեմ: Հրեշտակը պատասխանեց նրան. «Սուրր Հոգին կիջնի քեզվրա և Բարձրյալի զորությունր կհովանավորի քեզ»:

Իմանալով այն մասին, որ Մարիամր երեխա է սպասում, Հովսեփը ուզեց թողնել նրան, բայց Աստծո Հրեշտակը երազում հայտնվեց իրեն ու ասաց. «Հովսեփ՝ Դավթի որդի, մի՛վախեցիր ընդունել Մարիամին՝ քո կնոջը, որովհետև նրանից ծնվածը Սուրր Հոգուց է: Նա Որդի կծնի ու Նրան կանվանես Հիսուս, որովՀետև Նա Իր ժողովորդին կփրկի իրենցմեղքերից»։

Եվ Մարիամը շուտով ծնեց մանուկ Հիսուսին:

ըստ «Մանուկների Աստվածաշունչ» գրքից:

Оставьте комментарий