8:45-9:30 —Առավոտյան ծես. Ընդունելություն.
Հենց տնից-նախակրթարան ճանապարհից էլ սկսում է նրանց ուսումնական գործունեությունը: Читать далее «Հոկտեմբեր ամսվա աշխատանքային նախագիծ»
Месяц: Сентябрь 2019
Սեպտեմբեր ամսվա հաշվետվություն

Ուսումնական տարվա առաջին ամիսը հագեցած էր հետաքրքիր գործունեություններով ու խաղերով, նոր ծանոթություններով ։
Առաջին շաբաթը սկսեցինք ուրախ բարի լույսով։ Թե՛ երեխաներին, թե՛ ծնողներին շատ ոգևորեց մեր ողջունելու՝ բարևի ձևն ընտրելու պատուհանի տարբերակը։ Читать далее «Սեպտեմբեր ամսվա հաշվետվություն»
Ինքնուրույն կազմակերպված խաղ
Մեր հնարամիտ քոլեջիկները կազմակերպեցին Ռոդարիական վարժություններով մի խաղ:
Մենթորական աշխատանք․դաստիարակի ինքնակրթություն
Սեպտեմբերի 23-ից 30-ը
- Կարդալ և վերլուծել Ջանի Ռոդարիի «Սակալա պակալա» ստեղծագործությունը
- Ինչո՞ւ էր ծերունին հասկանում երեխաների հորինած լեզուն:
Որովհետև ծերունին ինքնին հոգով երեխա էր։
- Ըստ ձեզ՝ ի՞նչ էին ասում տղաները:
Տղաները խոսում էին ռոբոտների մասին՝, որոնք պաստրասվում էին լողանալ ջրում։
- Փոքր ժամանակ ձեզ հետ եղե՞լ է նմանատիպ դեպք, երբ դուք ինչ-որ բան անեք, բայց մեծը չհասկանա: Կպատմե՞ք այդ դեպքի մասին:
Ցավոք չեմ հիշում, իսկ հորինել չեմ ուզում
Նոր Սեբաստացի
Առաջին աշխատանքային օրս կրթահամալի-րում սկսվեց ժպիտներով և ընդունելությամբ:Հենց Քոլեջ-արտեզի մուտքի մոտ ինձ դիմավորեց մեր ղեկավար`ընկեր Տաթևը:Նա ուղեկցեց ինձ այն դաստիարակի մոտ,ում հետ պետք է աշխատեմ:Նա ընկեր Էլյան էր: Читать далее «Նոր Սեբաստացի»
Գորգ.մանր մոտորիկա
Այսօր պատրաստեցինք հետաքրքիր մի գորգ:Այս գույնզգույն երանգներով գորգը օգնեց սաներին զարգացնել մանր մոտորիկան,որը ուղիղ կապ է հաստատում ուղեղի հետ և նպաստում խոսքի ճիշտ զարգացմանը:
Ջանի Ռոդարի: Սակալա-պակալա
«Այո,աշխարհը հրաշալի է»:Ես կարծում եմ,որ յուրաքանյուր ոգ պետք է իրեն թույլ տա մանկանալ:Աշխարհը տեսնել մանկան աչքերով:Մտնել նրանց մեջ,մանկանալ,թույլ տալ նրանց երևակայել և մենք`մեծերս նրանց հետ խորասուզվենք այդ երևակայական աշխարհում և այդ աշխարհը տեսնել այլ գույներով,տեսնել մանկան աչքերով:
Գունավոր մատիկներ:Ուրախ խաղ
Մեր հրաշք աշնանային օրերը շարունակվում են Քոլեջ-պարտեզում: Իրար հաջորդող օրերը տարբեր են և ինքնատիպ,բնորոշ խմբի սաներին,որոնք յուրաքանչյուր օր բերում են ջերմ ժպիտներ: Читать далее «Գունավոր մատիկներ:Ուրախ խաղ»
Չափումներ
Այսօր շատ հետաքրքիր աշխատանք ենք կատարել մեր քոլեջիկների հետ:Որոշեցինք չափել մեր հարթակի երկարությունը: Չափմանը զուգահեռ սաները վերհիշեցին արդն իսկ անցած թվերը:
23.09֊27.09 աշխատանքային շաբաթվա նախագիծ
Ճաշացանկ 23.09֊27.09
8:45-9:30 -Առավոտյան ծես. Ընդունելություն. լողավազան-լողափի խնամք
9:30-10:00 -Մարզական «Բարև,ես …»,ռոդարիական մարզական խաղեր:
10:00-10:30—Նախաճաշ
10:30-12:00-Լողափնյա գործունեություն.
12:30-13:00—Ճաշ
13:00-15:00- Քուն (Աստղափայլ օրորներ):
15:30-16:00- Հետճաշիկ:
Ես կարողանում եմ… (Ես կարողանում եմ ինքնուրույն լվացվել,հագնվել,սպասքադրել և հավաքել-մաքրել): Օրվա 4 հերթապահները նախապատրաստում են նախաճաշի, ճաշի և հետճաշիկի սեղանը:
15:00-16:00— Ազատ գործունեություն, մուլտֆիլմի դիտում-վերլուծում, տուն ճանապարհել:
Երկուշաբթի 11:00-12:00
Բակային խաղեր, ծաղիկների սերմնահավաք
Երեքշաբթի 11:00 _12:00
Մատիկաթատրոնի համար ֆետրից, գունավոր կտորներից պատրասում ենք ,,Ծիտը,, հեքիաթի հերոսներին։
Չորեքշաբթի11:00-12:00
Երգուսուցում֊ «Փայտե ձիուկ»,« Արև, արև, ե՛կ, ե՛կ», «Ջան, ջան, ջան աշուն է» , «Ծիտը »
Տրամաբանական խաղեր, չափումներ
Հինգշաբթի 11։00-12:00
Ինքնաշեն խաղալիք֊թաղարներ
Ուրբաթ 11:00-12։00
Մեր պատրաստած թաղարների մեջ իրականացնում ենք աշնանային սերմնացան։
Հեքիաթ-ներկայացում.
Հովհաննես Թումանյան՝ «Ծիտը»
Բանաստեղծություններ, ասիկներ,